Ֆրանսիայում հոկտեմբերի 6-ին ավագ դպրոցի աշակերտների ցույցերի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 488 մարդու։ Այս մասին, երկրի ՆԳ նախարարությանը հղումով, հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
Գերատեսչության տվյալներով՝ բախումների հետևանքով 43 ոստիկան վիրավորվել է։
Ավելի վաղ ՆԳ նախարարությունը հայտնել էր, որ ամբողջ երկրում բողոքի ակցիաներին մասնակցել է 256 հազար մարդ։
Ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի վերջին՝ Փարիզի տարածաշրջանում՝ Իլ-դը-Ֆրանսում, և այժմ տարածվել են ամբողջ Ֆրանսիայում։ Մասնակիցները բողոքում են ծանրաբեռնված դասացուցակից, ուսուցիչների պակասից և կրթական համակարգի այլ խնդիրներից։ Որոշ վայրերում ցույցերը վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։
Այս ընթացքում իրավապահները ձերբակալել են ավելի քան 6 հազար մարդու, որոնց 90 տոկոսը անչափահասներ են եղել։