Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Ավգուստ Հաննինգը, որին ձերբակալել են լրտեսության կասկածանքով, ենթադրաբար, գաղտնի վերլուծական զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետախուզության շահերից ելնելով։ Այս մասին, հղում անելով հետաքննության նյութերին, հայտնում է Der Spiegel-ը։
Հրատարակության տվյալներով՝ Հանինգը BND-ում իր նախկին աշխատակազմի ղեկավարից գաղտնի փաստաթղթեր է ստացել և դրանք օգտագործել զեկույցը կազմելու համար։ Գերմանիայի Դաշնային դատախազությունը կարծում է, որ պատրաստված փաստաթուղթը նախատեսված էր օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին փոխանցելու համար։