Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը


Հասարակություն


Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների հատման վայրում՝ ժողովրդին հայտնի Կրկեսի խաչմերուկում, ճակատ ճակատի բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Ռուբիկ  Ջ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Արտակ Պ․-ի վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։


Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


 


Leave a Comment