Մհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը


Հասարակություն


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Միասնության օրվան նվիրված ընդունելությանը։


Փոխվարչապետը ՀՀ Կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է Գերմանիայի բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ։ Փոխվարչապետը փաստել է, որ Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է, և վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերը կնպաստեն փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա խորացմանը:


Մհեր Գրիգորյանը վերահաստատել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ ոլորտային լայն ընդգրկում ունեցող հարաբերությունների հետագա զարգացումը՝ ի բարօրություն երկու բարեկամ ժողովուրդների:


Leave a Comment