Reuters․ ԵՄ դեսպանները հոկտեմբերի 7-ին կփորձեն համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը

Եվրամիության դեսպանները հոկտեմբերի 7-ին կրկին կփորձեն համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը։ Այդ մասին, հղում անելով եվրոպացի դիվանագետներին, հայտնում է Reuters-ը։

Գործակալության տեղեկություններով՝ նոր փաթեթում սև ցուցակում կընդգրկվի 1570 իրավաբանական և ֆիզիկական անձ։ Դրանով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը կավելանա գրեթե 50 տոկոսով, սակայն փաթեթը այլ նշանակալի տնտեսական միջոցներ չի ներառի։

ԵՄ սև ցուցակում ընդգրկվելը ենթադրում է Եվրամիության մուտքի արգելք և Միության տարածքում գտնվող ակտիվների սառեցում։

Leave a Comment