Թուրքմենստանում նոյեմբերի 7-9-ը կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպում նախատեսված չէ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Հանդիպում նախատեսված չէ։ Թեև բոլոր միջոցառումների ընթացքում շփումը բացառել չի կարելի»,- Ուշակովի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Նա նաև հայտնել է, որ Փաշինյանի՝ Ռուսաստան հնարավոր այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Ուշակովի խոսքով՝ այդ հարցով առայժմ դիվանագիտական շփումներ չեն կայացել։
