Ուշակով. Պուտինի և Փաշինյանի միջև Թուրքմենստանում առանձին հանդիպում նախատեսված չէ

Այս պահին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև երկկողմ հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ պարզաբանելով, որ Թուրքմենստանում կայանալիք գագաթնաժողովի համար առանձին երկխոսություն նախատեսված չէ, չնայած, չի բացառվում կարճատև հանդիպումը նիստի ընթացքում։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Հայաստանը պետք է հստակ սահմանի իր առաջնահերթությունները՝ Եվրամիության հետ ինտեգրման զարգացում կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալը։ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունները ոչ միայն վերափոխելու, այլև խորացնելու մտադրության մասին՝ արտաքին քաղաքական կապերի դիվերսիֆիկացման իր հանձնառության շրջանակներում։

Leave a Comment