«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճեց ATP-500 շարքի Japan Open մրցաշարի տիտղոսը։
Եզրափակչում իսպանացին պարտության մատնեց աշխարհի 19-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկային՝ 7:6, 6:4։
Ալկարասը պաշտպանեց տիտղոսը։ Անցած տարվա եզրափակչում նա հաղթել էր ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։
Ալկարասը նվաճեց 27-րդ տիտղոսը կարիերայում, իսկ ATP-500 շարքի մրցաշարերում սա նրա 10-րդ տիտղոսն էր։