Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լեւոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել. տեղեկանում ենք Հանրային հեռարձակողի խորոհուրդի որոշումից։
Պատճառների թվում նշվում է այն, որ «Ընկերության կողմից օրվա խորհրդին անհամապատասխան տեսալսողական բովանդակության հեռարձակմամբ ընկերությունը չի ապահովել սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված ծրագրային քաղաքականության իրականացումը»,-նշված է Հանրային հեռարձակողի խորհրդի որոշման մեջ։