«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը 7-րդ անգամ նվաճեց Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացված ATP-500 շարքի China Open մրցաշարի տիտղոսը։
Եզրափակչում աշխարհի 11-րդ ռակետը հաղթեց աշխարհի 9-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորին, որը ազդրի վնասվածքի պատճառով չկարողացավ ավարտին հասցնել մրցախաղը։
39-ամյա սերբ թենիսիստը նվաճեց 102-րդ տիտղոսը կարիերայում։