Կարմրուկի տարածումը սկսել է լրջորեն մտահոգել ամերիկյան հասարակությանն ու մասնագետներին։ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում արձանագրված դեպքերի թիվը գերազանցել է հազարը, բռնկումներ են եղել նաև մի շարք այլ նահանգներում։ Առողջապահական ոլորտի պաշտոնյաները զգուշացնում են, որ կարմրուկի դեմ պայքարը բարդանում է ոչ միայն հիվանդության բարձր վարակելիության, այլև վերջին տարիներին պատվաստումների նկատմամբ վստահության նվազման պատճառով։
Միևնույն ժամանակ, համացանցում տեղեկություն է տարածվում, որ Ռուսաստանում ժանտախտի դեպք է արձանագրվել։ Դա այդ երկրի առողջապահական մարմիններին ստիպել է հանդես գալ պարզաբանմամբ։