Փարիզում ցուցարարները սկսել են ջարդել գրասենյակներն ու խանութների ցուցափեղկերը

Փարիզում ուսանողական ցույցի մասնակիցները ջարդուփշուր են անում գրասենյակներն ու խանութների ցուցափեղկերը Վոլտերի բուլվարի հատվածում. անկարգություններն ուղեկցվում են ոստիկանության հետ բռնի բախումներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Երեքշաբթի օրը Փարիզի փողոցներ են դուրս եկել հազարավոր աշակերտներ և ուսանողներ՝ մասնակցելու ուսանողական միությունների կոչով կազմակերպված ցույցին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «ՌԻԱ Նովոստի»-ն, բողոքի ակցիան սկզբում խաղաղ էր ընթանում, սակայն հետագայում իրավիճակը սրվեց. ցուցարարները սկսեցին աղբամաններ նետել շարասյունն ուղեկցող ոստիկանների ուղղությամբ։

Ի պատասխան՝ ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային նռնակներ, իսկ այնուհետև՝ արցունքաբեր գազ։

Leave a Comment