Բրազիլացի հարձակվող Ռաֆինյան երկարաձգել է պայմանագիրն Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս։ Պաշտոնապես կատալոնական ակումբն այդ մասին կհայտնի այս շաբաթ։
Ռաֆինյան 2022թ․ հուլիսից է հանդես գալիս «Բարսելոնայում»։ 185 խաղում նա խփել է 89 գոլ, կատարել 62 գոլային փոխանցում։