
ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքում գտնվող Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է իրանական պետական լրատվամիջոցների հաղորդագրությունները Կարմիր ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի MH-60R ռազմական ուղղաթիռի կործանման մասին։
«Կարմիր ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ուղղաթիռի կործանման մասին հաղորդագրությունները կեղծ են», – հայտարարել է CENTCOM-ը։
Հրամանատարությունն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, ինչպես նաև ԱՄՆ-ի անձնակազմը, անվտանգ են, և նրանց գտնվելու վայրը հայտնի է։