Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են հանրապետության տարբեր մարզերում իրականացվող ճանապարհաշինական, նորոգման և պահպանման աշխատանքների ընթացքն ու դրանց արդյունավետության բարձրացումը։Խորհրդակցության ընթացքում մանրամասն քննարկվել են հիմնանորոգման և միջին նորոգման ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքը։
Հատուկ անդրադարձ է կատարվել շինարարական աշխատանքների որակի նկատմամբ խիստ վերահսկողության սահմանմանը և սահմանված ժամկետների անշեղ պահպանմանը:Նախարարը տրվել է կոնկրետ հանձնարարականներ աշխատանքների համակարգման, առկա խնդիրների արագ արձագանքման և ընթացիկ ռազմավարական ծրագրերի հետևողական իրականացման ուղղությամբ:
ՏԿԵ նախարարություն
Կարդացել են
0 անգամ