Վարդան Ղուկասյանը անմեղ ճանաչվեց խուլիգանության հոդվածով առաջադրված մեղադրանքի գործով

Դատարանն այսօր հրապարակեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վիրդիկտը և անմեղ ճանաչեց խուլիգանության հոդվածով նրան առաջադրված մեղադրանքի գործով:

Այս գործով անցնում է նաև Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Փաստաբան հայտնել է, որ «ըստ նախաքննական մարմնի՝ Հակակոռուպցիոն դատարանում Սպարտակ Ղուկասյանի և Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստից հետո իբր Սպարտակ Ղուկասյանը խուլիգանություն է կատարել, և լրատվամիջոցներով հրապարակված խոսակցություններ կան, որոնք վերագրում են Սպարտակ Ղուկասյանին և գտնում են, որ էդ արարքը խուլիգանություն է խմբի կազմում կատարված՝ զանգվածային լրատվական միջոցների օգտագործմամբ»: Ինչից հետո Քննչական կոմիտեի տեղեկացրել է, որ՝ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանության հոդվածով:

Հունիսին կոռուպցիոն մեղադրանքով ութ ամիս բանտում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ այսօր ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Վարույթը հարուցվել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածով։

Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը մեղադրյալ նաև այլ քրեական գործերով՝ կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման հոդվածներով: Վարդան Ղուկասյանն անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթով։

Leave a Comment