Ինքնակամ կառույցների հաշվառմանը շատ քիչ ժամանակ է մնացել

Կադաստրի կոմիտեից հիշեցնում են, որ մինչև 2021 թ. օդային լուսանկարի իրականացումը կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման համար վերջնաժամկետ է սահմանված 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Հաշվառման նպատակով շահառուն դիմում է Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրողին։ Վերջինս իրականացնում է հաշվառման (չափագրման) աշխատանքներ և արդյունքները համաձայնեցնում շահառուի հետ։

Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր, և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից: Այդ մասին պատվիրատուն տեղեկացվում է նաև կարճ հաղորդագրության միջոցով (sms)։

Ժամկետը բաց չթողնելու համար հորդորում ենք սկսել գործընթացը ժամանակին, որպեսզի խուսափեք հերթերից և ծանրաբեռնվածությունից։ Iravaban.net-ը տեղեկանում է Կադաստրի կոմիտեից։

Leave a Comment