Գեղարքունիքում ուսուցչուհին 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնnւթյան է ենթարկել (Video)



Սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատների պնդմամբ՝ դպրոցի ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ։



Shamshyan.com –ի տեղեկություններով՝ երբ երեխան տուն է հասել, նրա պարանոցին և ձեռքերին հետքեր են եղել, իսկ աչքերը՝ ուռած։ Երեխան այնքան է լացել, որ ընտանիքը ստիպված է եղել նրան տանը պահել։ Սեպտեմբերի 30-ից հետո նա մի քանի օր դպրոց չի հաճախել:


Մորաքրոջ խոսքով՝  ուսուցչուհու կողմից երեխայի նկատմամբ նախկինում ևս հարվածների դեպքեր եղել են, սակայն նման աստիճանի ֆիզիկական բռնություն առաջին անգամ է արձանագրվում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment