2026 թվականի հոկտեմբերի 5-ին Հակակոռուպցիոն դատարան է ստացվել քրեական գործ, որի շրջանակում Հ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն օժանդակելու համար։ Գործը մակագրվել է դատավոր Տիգրան Դավթյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից:
Մեղադրական եզրակացություն
Հ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015-2016թթ. խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է ՀՀ Արարատի մարզի Մարամարաշեն համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած է․Հ․-ին, անձնական այլ շահագրգովածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որը Մարմարաշեն համայնքի օրինական շահերին պատճառել է առանձնապես խոշոր չափերի’ 25.990.635 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:
Հ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 457-րդ հոդվածի 1-ին մասով։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։