Չեմ հիշում ԱԺ-ում լարված իրավիճակ, քաշքշոց կամ ծեծկռոտւք, որի նախաձեռնողը Վահե Ղալումյանը չի եղել. Աննա Գրիգորյան

Հասկացանք՝ Նիկոլ Փաշինյանի քավորն եք, բայց արժե՞ ԱԺ-ն վերածել գլադիատորական մարտերի. Վահե Ղալումյանին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:

«ԱԺ միջադեպն ունի երկու մեղավոր անձ՝ առաջինը ԱԺ փաստացի ղեկավարն է, երկրորդը՝ Վահե Ղալումյանը: Ձեր վրա դրվա՞ծ է ամեն անգամ սադրանք հրահրելու պարտականություն: Անցած վեց տարիների ընթացքում չեմ հիշում ԱԺ-ում լարված իրավիճակ, քաշքշոց կամ ծեծկռոտւք, որի նախաձեռնողը Վահե Ղալումյանը չի եղել։

Հասկացանք՝ Նիկոլ Փաշինյանի քավորն եք, բայց արժե՞ արդյոք ամեն անգամ նիստերի դահլիճը վերածել գլադիատորական մարտերի։ Չարժե, հաստատ չարժե։ Հույս ունեմ, որ հաջորդ անգամ զերծ կմնաք նոր դրվագներ հրահրելուց։

Ինչ վերաբերում է ԱԺ օրակարգին, ապա խորհրդարան բերվել է հակասահմանադրական գործընթաց։ Չի կարող Ազգային ժողովը քննարկել եկեղեցու ներքին կյանքը։ Սա ոչ թե իմ կարծիքն է կամ վերաբերմունքը, այլ որովհետև օրենքն է այդպես ասում»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Նշենք, որ Այսօր Աժ-ում քաշքշոց և ծծեկռտուք է եղել, որը հետևել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթին։

Leave a Comment