Երկու ձև ունենք՝ կամ իրար լսել, կամ ծեծուջարդ. Ռուբինյան

Երկու ձև ունենք՝ կամ իրար լսել, կամ ծեծուջարդ. Ռուբինյան

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպերին։

«Մենք այս դահլիճում տեսականորեն հարաբերվելու երկու ձև ունենք՝ մեկը՝ իրար լսելն ու իրար չվիրավորելն է, մյուսը՝ ծեծուջարդը։ Երկուսն էլ հարաբերության ձև են, երկուսն էլ բերելու են ինչ-որ վերջնարդյունքի։ Ասեմ ավելին՝ երկուսի արդյունքում էլ վերջում նորմալ նիստեր ենք ունենալու, ինչպես ցույց է տալիս իմ խորհրդարանական փորձը։ Ես առաջարկում եմ գնալ առաջին ճանապարհով»,- ասել է նա։

Նա դիտողություն է արել «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Գրիշա Թամրազյանին՝ նշելով, որ նա իրավունք չուներ վիրավորելու պատգամավորներին։

Նա առաջարկել է վերադառնալ նորմալ քննարկումների։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment