Հոկտեմբերի 8-11-ը կանցկացվի «Երևանի նորաձևության շաբաթ 2026»-ը. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան: Հյուրեր. Հայաստանի Նորաձևության պալատի նախագահ Վահան Խաչատրյան և Հայաստանի Նորաձևության պալատի համահիմնադիր և ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյան՞

Թեման. Հոկտեմբերի 8-11-ը Երևանում կանցկացվի «Երևանի նորաձևության շաբաթ 2026»-ը՝ մայրաքաղաքում համախմբելով հայ և միջազգային դիզայներների, ոլորտի առաջատար մասնագետների և ազդեցիկ հյուրերի։

Էրեբունուց մինչև ժամանակակից Երևան․ այս տարի Երևանի նորաձևության շաբաթն անցկացվում է «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների օրերին, իսկ միջոցառման ծրագիրը կառուցված է «Վարդագույն քաղաք Երևան» գաղափարի շուրջ։

Պաշտոնական բացման շրջանակում Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում և ամրոցում կներկայացվի «Հին աստվածներ․ Էրեբունիից մինչև ժամանակակից Երևան» հատուկ նորաձևության և մշակութային ցուցահանդեսը։

  • Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։

Leave a Comment