Եկեղեցու ներքին հարցերին վերաբերող քննիչ հանձնաժողով ձևավորելու համար ի՞նչ իրավական հիմք ունեք։ Այս մասին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբիանյանին հարց է ուղղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Ես հիմա ուզում եմ՝ դուք ոչ թե ձեր ուղղակի կարծիքը, ցանկությունները, երազանքները, այլ իրավական հիմնավորում ներկայացնեք։ Պետության և եկեղեցու հարաբերությունները կարգավորող օրենսդրության 17-րդ հոդվածն ասում է, որ Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատված է պետությունից, պետությունը չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին։ Իսկ սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին կյանքին»,– ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ առհասարակ, քննիչ հանձնաժողով չի կարող ձևավորվել ազգային հարցերի շուրջ։