Մեկնարկել են ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստի աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին.
«Արդյո՞ք պատրաստվում եք քաղաքական գնահատական տալ ադրբեջանցի զինվորի սահմանը հատելուն, այն համատեքստում, որ նմանատիպ միջոցառումները խաթարում են խաղաղության գործընթացը»։
Ռուբինյանն այսպես պատասխանեց.
«Քաղաքական գնահատականը հետևյալն է. իհարկե տեղի ունեցածը հանցագործություն է։ Մարդ եթե մտնում է մեկի տուն, կրակում է, դա հանցագործություն է։ Արդյոք լա՞վ է, որ ադրբեջանական կողմը հենց տեսել է՝ իր զինծառայողը կորել է, տեղեկացրել է հայկական կողմին։ Լավ է, եթե խաղաղություն չլիներ, դա տեղի չէր ունենա»։
Մանրամասները՝ տեսանյութում։
