
Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե «Բարխուդարլուն Հայաստանի տարածք չէ», ինչպես բազմիցս հայտարարել է իշխանությունը, ապա ինչո՞ւ էին հենց Բարխուդարլուի հարևանությամբ պաշտպանական մեծ շրջան կառուցում։
Եթե իշխանությունը նախապես հաշվի էր առել սահմանային հնարավոր փոփոխությունը, ապա ինչո՞ւ ՊՆ-ի պատասխաններից դա չի երևում։
Իսկ եթե չէր հաշվի առել, ապա ո՞վ և ինչպե՞ս է գնահատել այդ ամրացված շրջանների արդյունավետությունը՝ հնարավոր նոր սահմանագծի պայմաններում»։
Աղբյուրը` Գևորգ Թոսունյան