ԱՄՆ-ի կողմից գերեվարված Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, սրտի հետ կապված խնդիրներ ունի և վիրահատության կարիք է զգում։ Այս մասին Agence France-Presse (AFP)-ին հայտնել է նրա որդին՝ Նիկոլաս Մադուրո Գերան։
«Նա սրտի հետ կապված շատ նուրբ խնդիր ունի՝ պրոլապս։ Հոկտեմբերի 15-ին նա կդառնա 70 տարեկան։ Բանտում չկան այն պայմանները, որոնք թույլ կտան նրան լիարժեք վերականգնվել նման վիրահատությունից հետո, որի կարիքն ունի»,– ասել է նա։
Հունվարի 3-ին ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Վենեսուելայի քաղաքացիական և ռազմական օբյեկտներին, գերեվարել և երկրից դուրս է բերել Մադուրոյին ու նրա կնոջը։ Հունվարի 5-ին նրանք կանգնել են Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանի առաջ։ Նրանց մեղադրում են թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մասնակցելու մեջ։ Մադուրոն և Ֆլորեսը մեղավոր չեն ճանաչել իրենց։
Վենեսուելայի նախագահի լիազորություններն այժմ իրականացնում է լիազորված նախագահ Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի օրոք զբաղեցնում էր հանրապետության գործադիր փոխնախագահի պաշտոնը։