Եգիպտոսի տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարարը կայցելի Հայաստան․ դեսպան Սարգսյանը հանդիպել է Մանալ Ավադի հետ

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Տկն․ Մանալ Ավադի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը քննարկվել են նախարարի գլխավորած պատվիրակության՝ ս․թ․ հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի /COP 17/ մասնակցության հետ կապված մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին

Leave a Comment