
Անկարայից մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ինքնաթիռում պայթուցիկ նյութերի մասին գրություն հայտնաբերելուց հետո, սոցիալական ցանցերում հայտարարել է Թուրքիայի Շանլիուրֆա նահանգի նահանգապետ Հասան Շիլդակը։
AJet-ի 4180 չվերթն Անկարայից մեկնել է ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով 20:00-ին) և մեկ ժամ անց վայրէջք կատարել Շանլիուրֆայում։ 137 մարդ՝ անձնակազմը և ուղևորները միասին, տարհանվել են ինքնաթիռից, որպեսզի անվտանգության ծառայությունները կարողանան մանրակրկիտ խուզարկել սրահը։
Իշխանությունները հայտնել են, որ ստեղծել են անվտանգ տարհանման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։