Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Չեռնոգորիայի թիմի հետ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց ելույթները 2027թ․ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլում` ընդհատելով 9 պարտություններից կազմված շարքը։

Վերջին՝ 10-րդ տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը Պոդգորիցայում մրցեց Չեռնոգորիայի Մ-21 հավաքականի հետ: Գրանցվեց 1:1 հաշիվը։ Հայ ֆուտբոլիստները 1 միավորով գրավեցին վերջին՝ 6-րդ տեղը։ Չեռնոգորիայի Մ-21 հավաքականը 12 միավորով երրորդն է։

Leave a Comment