Ռուբոին և Բայրամովը քննարկել են Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հեռախոսազրույց են ունեցե ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նրանք քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Բաքվի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերությունը։

Բայրամովը, ինչպես նշվում է հաղորդագրությունում, ԱՄՆ պետքարտուղարին ներկայացրել է «Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգի առաջխաղացման, վստահության ամրապնդման և տարածաշրջանային կայունության խթանման ուղղությամբ ձեռնարկված քայլերը»։

Ըստ ադրբեջանական կողմի՝ նրանք անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ արձանագրված առաջընթացին։

2025-ի օգոստոսի 8-ին՝ Երևանն ու Բաքուն Սպիտակ տանը նախաստորագրեցին հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախաստորագրված փաստաթուղթը կողմերը պատմական որակեցին, իսկ դրան հաջորդած ամիսներին հայտարարում էին, թե երկու երբեմնի թշնամիների միջև խաղաղությունը փաստացի հաստատված է:

Leave a Comment