Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Փեզեշքիանի և Ղալիբաֆի հետ

Պաշտոնական այցով Իրանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆ հետ։

Միրզոյանը Փեզեշքյանին ներկայացրել է Իրանի սահմանով անցնող հայ – ամերիկյան TRIPP նախագծի իրականացման ընթացքը:

Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ TRIPP նախագիծը շահավետ է նաև տարածաշրջանի գերտերությունների՝ Ռուսաստանի և Իրանի համար: Բայց ԱՄՆ-ի հետ պատերազմող Իրանը մի շարք վերապահումներ ունի Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ծրագրի առնչությամբ: Օրերս Երևանում Իրանի դեսպանը, մասնավորապես, ասել էր, թե Թեհրանը դեմ չի լինի հայ – ամերիկյան նախագծին, եթե իր հարևան տարածքներում Միացյալ Նահանգների ռազմական կամ անվտանգային ներկայությունը բացառվի, և եթե այն չվնասի Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, քանի որ Թեհրանի համար անընդունելի է Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական կամ տարածքային փոփոխություն։

Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ Միրզոյան-Փեզեշքյան հանդիպմանը հատուկ ուշադրություն է հատկացվել ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին: Նրանք Մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։

Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի նախագահը քննարկել են Երևանում կայանալիք COP17 համաժողովին ԻԻՀ բարձր մակարդակով մասնակցության հարցեր:

Միրզոյանն ու Ղքարբաֆը կարևորվել են Հայաստանն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման և բեռնափոխադրումների սահուն ընթացքի ապահովման ուղղությամբ ակտիվ աշխատանքները: Միրզոյանն ընդգծել է TRIPP նախագծի իրականացման արդյունքում երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարները, որոնք նոր հնարավորություններ կընձեռեն տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Նրանք մտքեր են փոխանակել համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության հետագա խթանման հարցերի շուրջ՝ որպես խաղաղության և ժողովուրդների բարեկեցության ամրապնդմանը նպաստող կարևոր գործոն:

Ավելի վաղ հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարը: Միրզոյանը Արաղչիին նույնպես ներկայացրել TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ աշխատանքները և դրա միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռնվող նոր հնարավորությունները:

Leave a Comment