Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հավանել է տեսանյութը, որտեղ Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆելիպե Մելոն քննադատում է Պորտուգալիայի ֆուտբոլիստների վերաբերմունքը Ռոնալդուի նկատմամբ։
Sportv-ի եթերում Մելոն հայտարարել է, որ Պորտուգալիայի հավաքականում Ռոնալդուի նկատմամբ վերաբերմունքը զգալիորեն տարբերվում է այն վերաբերմունքից, որը Արգենտինայի ֆուտբոլիստները ցուցաբերում են Լիոնել Մեսսիի նկատմամբ։
«Հսկայական տարբերություն կա այն բանում, թե ինչպես են Պորտուգալիայի հավաքականում վերաբերվում Ռոնալդուին, և թե ինչպես են Արգենտինայի խաղացողները վերաբերվում Մեսսիին»,– ասել է Մելոն։
Նա նաև նշել է, որ մրցակիցների կողմից Ռոնալդուի նկատմամբ ավելի մեծ հարգանք է նկատում, քան Պորտուգալիայի հավաքականի ներսում՝ ընդգծելով, որ ֆուտբոլիստին չպետք է թույլ տալ հեռանալ հավաքականից՝ առանց նրա վաստակը պատշաճ գնահատելու։