Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիան հայտարարել է, որ Եմենում հարվածներ են հասցվել հութիների ավելի քան 300 կարևոր թիրախների։
Ինչպես փոխանցում է Al Jazeera հեռուստաալիքը, այս մասին հայտնել են կոալիցիայի ներկայացուցիչները։
«Մենք շուրջօրյա օդային աջակցություն ենք ցուցաբերում ցամաքում գործող եմենյան զինված ուժերին»,- հեռուստաալիքի եթերում հայտարարել է կոալիցիայի միացյալ ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Թուրք ալ-Մալիքին։
«Շարժվող թիրախների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»։
Նա հավելել է, որ այսօր առավոտյան «Եմենի լուսաբաց» գործողությանը մասնակցել է ավելի քան 100 կործանիչ։