Իսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին


Միջազգային


Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը երկուշաբթի հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու իր որոշման մասին՝ իր գլխավորած Սոցիալիստական կուսակցության դիրքերի թուլացման ֆոնին։ Այս մասին նա հայտարարել է ժողովրդին ուղղված իր ուղերձում, որը մեջբերում է El País-ը։

Կառավարության անդամների, իր կուսակցության ղեկավարների և այլ քաղաքական ուժերի գործընկերների հետ բազմաթիվ խորհրդակցություններից հետո Սանչեսը որոշել է ցրել խորհրդարանը՝ իր լիազորությունների ժամկետի ավարտից ինը ամիս առաջ։ Մինչ այդ նա մշտապես հայտարարել էր, որ մտադիր է պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը։

Որոշման պատճառներից մեկը Կոնգրեսում կառավարության կողմից մշակված՝ բնակարանային ոլորտին վերաբերող երկու հրամանագրերի տապալումն էր։ Դրանք մշակվել էին ի պատասխան սոցիալական բողոքի ակցիաների, որոնք սկսվել էին Մադրիդում:

Իսպանիայում արտահերթ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 29-ին։


Leave a Comment