Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան տուժածներ

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Ազատության պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Արտյոմ Բաղդասարյանի վարած «Tesla» մակնիշի, 39-ամյա Արտյոմ Ծառուկյանի վարած «Kia» մակնիշի և 19-ամյա Գոռ Աղաբեկյանի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են տուժածների ինքնությունը։

Leave a Comment