Սև ծովում ԱԹՍ-ի հարվածից թուրքական բեռնատար նավ է խորտակվել

Royad Mammadov թուրքական առևտրային նավը, որն Ուկրաինայի Իզմայիլ նավահանգստից հացահատիկ էր տեղափոխում Իտալիա, Սև ծովում ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման և խորտակվել: Դեպքը տեղի է ունեցել Ռումինիայի ափերի մոտ:

Խորտակման և բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ զոհվել է, իսկ անձնակազմի 11 անդամներին հաջողվել է փրկել Ռումինիայի իշխանությունների իրականացրած որոնողափրկարարական գործողության շնորհիվ: Նավապետը ստացել է վնասվածքներ:

Չնայած նավը պատկանում է թուրքական ընկերության, այն նավարկում էր Սենթ Քիթս և Նևիսի դրոշի ներքո:

Սա վերջին շրջանում Սև ծովի արևմտյան հատվածում առևտրային նավագնացության դեմ իրականացված հերթական հարձակումն է, որը կապված է տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունների և դրանցից բխող ռիսկերի մեծացման հետ:

Leave a Comment