Հայտնի են բժշկության Նոբելյան մրցանակակիրները — Հայաստանի Հանրային Ռադիո

2026 թվականի ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնականներ Կարլ Դեյսերոթին, Պիտեր Հեգեմանին և Գեորգ Նագելին՝ «լույսի կարգավորվող իոնային անցուղիների և օպտոգենետիկայի վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար»։ Դափնեկիրների անունները հայտարարվել են Ստոկհոլմում երկուշաբթի՝ հոկտեմբերի 5-ին։

«Պիտեր Հեգեմանը և Գեորգ Նագելը միաբջիջ ջրիմուռի մեջ հայտնաբերել են ուշագրավ սպիտակուց՝ ալիքարոդոպսին։ Կառլ Դեյսերոթը այս սպիտակուցը վերածել է նյարդային բջիջների լույսի կառավարմամբ անջատիչի։ Դափնեկիրները հիմք են դրել նյարդաբանության նոր դարաշրջանի», — ասվում է Կարոլինսկայի ինստիտուտում Նոբելյան ժողովի հայտարարության մեջ։

Օպտոգենետիկան մեթոդ է, որը թույլ է տալիս մեզ «ցույց տալ, թե ինչպես են նյարդային բջիջները ձևավորում հիշողությունները, զգացմունքները և վարքագիծը կենդանի ուղեղում», — հավելել է ինստիտուտը։

Պիտեր Հեգեմանն աշխատում է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում, Գեորգ Նագելը Վյուրցբուրգի համալսարանում (նույնպես Գերմանիայում)։ Կարլ Դեյսերոթը Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի և Սթենֆորդի համալսարանի գիտաշխատող է։

Leave a Comment