Իսպանիայի վարչապետը լուծարել է խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրություններ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նոյեմբերի 29-ին հայտարարեց խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր որոշման մասին։

«Ես որոշել եմ այսօր առավոտյան Նախարարների խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ լուծարելու Cortes Generales-ը (խորհրդարանը – խմբ.) և նշանակելու ընդհանուր ընտրություններ, որոնք, օրենքով սահմանված ժամկետներին համապատասխան, տեղի կունենան կիրակի՝ նոյեմբերի 29-ին», – մամուլի ասուլիսում ասել է Սանչեսը։

Վարչապետի խոսքով՝ հետագա բարեփոխումներ իրականացնելու համար կառավարությունը պետք է թարմացնի և ընդլայնի քաղաքացիների աջակցությունը և խորհրդարանում հասնի ավելի լայն առաջադեմ մեծամասնության։ Սանչեսը նշել է, որ հասարակության որոշ անդամներ դժգոհ են, և իշխանությունները չեն կարողացել հասնել իրենց բոլոր նպատակներին, այդ թվում՝ անհավասարության դեմ պայքարին, հանրային ծառայությունների զարգացմանը և բնակարանային հասանելիության ապահովմանը։

Leave a Comment