Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան:
Հաղորդման առաջին հատվածում հյուրեր՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի գնահատման բաժնի մեթոդաբանության և մշտադիտարկման բաժնի մասնագետ Աստղիկ Բալայան և Աղավնաձորի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Անի Մանուկյան։
Թեման. «Ուսուցիչ լինելը մասնագիտություն չէ, այն կոչում է և մեծագույն առաքելություն»։
Հոկտեմբերի 5-ը աշխարհի 100-ից ավելի երկրներում նշվում է որպես Ուսուցչի միջազգային օր։
Հաղորդման երկրորդ հատվածում հյուրեր՝ Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյան և Newmag հրատարակչության գրական ծրագրերի պատասխանատու Անի Հակոբյան։
Թեման. «Ֆրանկոֆոն գրականության և մշակույթի տոն՝ Francofest 2026»:
Հոկտեմբերի 10-ին կերկխոսեն ֆրանկոֆոն գրականության դեմքերն ու հայ ընթերցողները, գիրքն ու երաժշտությունը, արվեստն ու մշակույթը։ Francofest 2026-ի խորագիրը հնչում է հայտնի երգի պես՝ Toi et Moi։ Սպասվում է ֆրանսիական գրքի փառատոն՝ 4 նոր գրքով և 3 միջազգային հեղինակով։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։