Միրզոյանը հանդիպել է Արաղչիին

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նախ առանձնազրույց են ունեցել։

Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով Իրանում է։ Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա նաև Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հայաստանի արտաքին գերատեսչությունը ավելի վաղ հայտնել էր, որ քննարկումների օրակարգում են հայ-իրանական երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment