Իսպանիայի վարչապետը ցրել է խորհրդարանը

Իսպանիայի վարչապետը ցրել է խորհրդարանը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ ցրում է խորհրդարանը՝ մի շարք քաղաքներում բնակարանային ճգնաժամի դեմ զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 29-ին։ Որոշումը հաջորդել է խորհրդարանում կառավարության կողմից ներկայացված բնակարանային աջակցության միջոցների մերժմանը։

Սանչեսը հայտարարել է, որ նոր ընտրություններով ցանկանում է ստանալ ավելի լայն աջակցություն խորհրդարանում։ Վերջին շաբաթներին Իսպանիայում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել բնակարանների թանկացման և վարձակալների խնդիրների պատճառով, իսկ կառավարությունը խորհրդարան էր ներկայացրել վտարումները սահմանափակող և վարձակալության շուկան կարգավորող միջոցառումներ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment