Երուսաղեմում հայ տղայի վրա հարձակվածը ենթարկվել է 4 օրյա տնային կալանքի (PAN.am)

 

Դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել նախնական կալանքից

Երուսաղեմում հայ երեխայի վրա հարձակման գործով կասկածյալը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել նախնական կալանքից՝ նրա նկատմամբ կիրառվել է քառօրյա տնային կալանք։ Այդ մասին X-ի իր էջում հայտնել է Իսրայելում բնակվող հայ լրագրող Գեղամ Բալյանը։

«9-ամյա տղայի վրա պղպեղային գազասրվակ փչած կասկածյալին դատարանն ազատ է արձակել։ Նա 4 օր կլինի տնային կալանքի տակ։ Եթե նա հրեա տղայի վրա հարձակված հայ լիներ, դատարանը նրան բանտ կնստեցներ», – գրել է նա:

Ավելի վաղ Իսրայելի ոստիկանությունը հայտնել էր կասկածյալի ձերբակալության մասին։

Միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմում՝ Յոմ Կիպուրի օրը (հուդայականության ամենասուրբ և կարևոր տոնն է, որը հայտնի է նաև «Քավության օր»: Տղան հեծանիվ վարելիս ականջակալներով երաժշտություն է լսել։ Ծայրահեղականները մոտեցել են նրան և սպառնալից պահանջել հանել ականջակալները։ Լսելով, որ տղան անգլերեն է խոսում՝ նրանցից մեկն ասել է․ «Ոչ մի անգլերեն, հրեաներ են այստեղ»։Այնուհետև պղպեղային գազասրվակը փչել են նրա դեմքին։

Բալյանը հրապարակել էր տեսանյութ, որտեղ լսվում է, թե ինչպես է տղայի մայրը փորձում հանգստացնել նրան՝ հավաստիացնելով, որ նրա քույրիկի՝ Արևի հետ ամեն ինչ կարգին է։

Leave a Comment