Բայդենը Ռոդ Այլենդում անցկացվող ավտոշոուին ներկայացրել է իր անձնական կանաչ Chevrolet-ն

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը 1967 թվականի իր կանաչ Chevrolet Corvette-ը ներկայացրել է Ռոդ Այլենդի ավտոշոուին։ Նա գաղտնի փաստաթղթեր էր պահում ավտոտնակում, ինչի պատճառով քիչ էր մնում քրեական գործով անցներ։

Բայդենի լուսանկարը մեքենայում սոցիալական ցանցերում հրապարակել է նրա դուստրը՝ Էշլին։

2023 թվականին սկանդալ էր բռնկվել, երբ Բայդենի՝ Վաշինգտոնի վերլուծական կենտրոնում գտնվող գրասենյակում հայտնաբերվել էին գաղտնի փաստաթղթեր։ Ավելի շատ նյութեր պահվում էին նրա՝ Դելավեր նահանգի Ուիլմինգտոն քաղաքում գտնվող տան ավտոտնակում։

Leave a Comment