Ռուսական բանակը ցերեկը հարձակվել է Կիևի Հյուսիսային կամրջի վրա, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Վնասվել է Դնեպր գետի վրայով անցնող Հյուսիսային մոտորային կամուրջը, որը հեշտացնում է զորքերի տեղաշարժը և ռազմական բեռների լոգիստիկան», – նշել է գերատեսչությունը։
Բացի այդ, Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածում հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի համար Օդեսա մատակարարող երկու նավերի։