Եմենի կառավարությունը հայտարարել է հուսիսների դեմ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին

Եմենի կառավարությունը հայտարարել է Իրանի կողմից աջակցություն ստացող հուսիսների դեմ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին։

Ինչպես հաղորդում է  Reuters-ը , այս մասին հեռուստատեսային ուղերձում հայտարարել է Եմենի նախագահական խորհրդի նախագահ Ռաշադ ալ-Ալիմին։

Ալ-Ալիմին նշել է, որ գործողությունների նպատակն է վերադարձնել հուսիների վերահսկողության տակ մնացած տարածքները և վերականգնել պետական ​​իշխանությունը ամբողջ երկրում։ Նա հայտարարել է, որ լարվածության թուլացման բոլոր միջոցները սպառվել են։

Եմենի առաջնորդը հրամայել է զինված ուժերին և անվտանգության կառույցներին սկսել ռազմական առաջադրանքների կատարումը՝ համաձայն հաստատված պլանի։

Reuters-ի տվյալներով ՝ Սաուդյան Արաբիան, ենթադրաբար, կգլխավորի օդային գործողությունները, մինչդեռ Եմենի կառավարական ուժերը կանցկացնեն ցամաքային մարտեր։ Միացյալ Նահանգները հետախուզական աջակցություն է ցուցաբերում Ռիադին։

Միևնույն ժամանակ, հուսիները պնդում են, որ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Սաուդյան Արաբիայի «Արամկո» նավթային ընկերության օբյեկտների վրա Ռիադում և Խուրայս շրջանում: Սաուդյան Արաբիան դեռևս չի հաստատել այս պնդումը:

Վերջին շաբաթներին հուսիները ամրապնդել են իրենց դիրքերը ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցում և առաջխաղացել Թաիզի մոտակայքում։

Leave a Comment