Պայքարում են, որ ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանին դեռ 3 վիրահատություն է սպասվում. սա է իրականությունը Շաքիում իր տուն մտած, իր երեխաներին պատանդ վերցնող ադրբեջանցի զինվորի հարձակումից տուժած սյունեցի կնոջ մասին։
Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը, հայտնել է, որ Անիին դեռ երեք վիրահատություն է սպասվում, իսկ բժիշկները ներկայում պայքարում են նրա ոտքը փրկելու համար։
«Քրոջս առողջական վիճակը բարդ է։ Ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե վնասվածքները թեթև են, և վիճակը լավ է, իրականությունն այլ է։ Բժիշկն ասում է՝ ծունկն առանձնացել է, ջլերը կտրվել են։ Սակայն այս պահին դրա մասին չեն կարող մտածել, քանի որ առաջնային խնդիրը ոտքը փրկելն է»,– ասել է Արփի Ավետիսյանը։