Հոկտեմբերի 10-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա ազգային երաժշտության համերգ և գինու փառատոն

Հոկտեմբերի 10-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա ազգային երաժշտության համերգ և գինու փառատոն

Հոկտեմբերի 10-ին՝ Մայրաքաղաքի տոնին, Հյուսիսային պողոտայում 13։00-18։00-ն տեղի կունենա ազգային երաժշտության համերգ, որտեղ ելույթ կունենան՝

▫️Սոնա Ռուբենյան
▫️Արփի և Հայվեյ բենդ
▫️ Թմբաթա
▫️ Ethno Colors
▫️ «Ակունք» պետական ազգագրական համույթ
▫️ «Զվարթնոց» քանոնահարների անսամբլ

Համերգին զուգահեռ ելույթ կունենան նաև «Մենք» ազգային պարի և «Մասունք» ավանդական երգի և պարի խմբերը:

Ժամը 12։00-23։00-ն Հյուսիսային պողոտայում կանցկացվի նաև գինու փառատոն:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment