Պատգամավորներն այցելել են Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը. նրա վիճակը կայուն է

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի առողջական վիճակը վիրահատությունից հետո կայուն է. ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Լիլիթ Ստեփանյանը և Լուսինե Բադալյանը հիվանդանոցում տեսակցել են տուժածին և միջադեպի ժամանակ վնասվածքներ ստացած նրա երեխաներին։

«Վստահ ենք՝ Անին հնարավորինս շուտ կապաքինվի»,- ասված է հանձնաժողովի ֆեյսբուքի էջում տեղ գտած գրառման մեջ։

Leave a Comment