Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

3 Հոկտեմբերի, 2026

Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած քաղաքական ուղղությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հանրապետության հետ տեղի ունեցող ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը, Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները, փորձում են այնտեղ ինչ-որ բան «խառնել»։ Ռուսաստանը զգուշությամբ հետևում է այդ գործընթացին։  Նշել է Մեդվեդևը ավելացնելով, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ զարգացման ուղղությունը փոխելու որոշումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։

Նրա խոսքով՝ ամենասարսափելի բանը, որ կարող է տեղի ունենալ հանրապետության հետ, այն է, որ այն վերածվի «նոր Ուկրաինայի»։

Leave a Comment