Սամբոյի աշխարհի դեռահասների, պատանիների, երիտասարդների առաջնության երկրորդ օրը մեդալների համար պայքարում էին երիտասարդները։ Հայաստանի հավաքականի անդամները մեդալների հավակնորդներ էին ու պայքարում էին նվիրումով, ինչն էլ տվել է իր դրական արդյունքը․ Նրանցից վեցն արժանացել է բրոնզե մեդալների։
Մարզական սամբո
Ալեքս Խաչատրյան-58 կգ
Մհեր Օհանյան-71 կգ
Սեյրան Սարուխանյան-88 կգ
Մարտական սամբո
Գագիկ Գրիգորյան-58 կգ
Միքայել Թումասյան-64 կգ
Վիգեն Ավագյան-71 կգ
Երեկ Հայստանի համար մեդալներ էին նվաճել պատանի մարզիկները՝ երկու արծաթ ու մեկ բրոնզ։ Այսպիսով՝ մեր հավաքականի մեդալների ընդհանուր թիվը ինն է, որը, վստահ ենք, կավելանա, քանի որ վաղը՝ հոկտեմբերի 4-ին ասպարեզ կմտնեն դեռահասները՝ յոթ տղա, երեք աղջիկ։
